Դժվար հարց է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ ականատես կլինենք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանին։«Բարդ հարցեր մի տվեք, խնդրում եմ»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե մարդիկ ինչո՞ւ են դեռ Սերժ Սարգսյանի ստվերի հետ կռվում, ՀՀ 3-րդ նախագահը պատասխանեց.
«Այդ հարցին արդյո՞ք ես պետք է պատասխանեմ, այդ հարցին պետք է այդ մարդիկ պատասխանեն։ Համենայն դեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»,-ասաց նախագահը։