«Չեմ ակնկալում որևէ լուրջ բան»,- հարցազրույցի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Խաղաղության պայմանագրին»։ Նա հիշատակեց Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի կեցվածքը՝ հավելելով․ «Հերթական կադրերը, որոնք արժանապատվության տեսանկյունից բավականին դեպրեսիվ էին։ Ակնհայտ մուրալը որևէ փաստաթղթի, որը խաղաղության մասին չի լինելու, այլ ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական հեռանկարը շարունակի։ Չեմ բացառում նման փաստաթուղթ՝ անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող։ Որևէ լավ բանի չեմ սպասում, կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը»,- ասաց նա։