Բոլոր մարդիկ, ովքեր իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանք բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք չպետք է ունենան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե աշխատանքից ազատել է ՊՆ աշխատակից այն ծնողներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացիներ են։
«Մենք սա պետք է անենք օրենսդրական կարգավորումով, որ ինքնաշխատ աշխատի»,- ասաց նա։
Իսկ մինչ այդ լրագրողի բարձրացրած այն հարցին, որ ժամանակին ՀԺ-ի տրանսպորտային թղթակից իսկ այսօր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից, որովհետև որդին ֆուտբոլիստ է, կհանձնարարի՞ իրավապահներին քննել, քանի որ շահերի բախում կա։ Ինչպես նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով է բանակից ազատվել, Փաշինյանը նշեց, որ լրագրողի այս հայտարարությունները ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քննեն։





