Search
Close this search box.

«Օրենքnվ գnղերի» ցուցակ ունե՞ք և ինչպես եք նրանց դեմ պայքարելու». Հարց Սրբուհի Գալյանին

Իմ վերջին պաշտոնը զբաղեցնելու հետո ես դեռ չեմ այցելել քրեակատարողական հիմնարկներ, որևէ մեկը չի ասում, որ ՔԿՀ-ներում ընդհանրապես խնդիր չկա և այնտեղ դրախտային պայմաններ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողնմերի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Խնդիրները միշտ եղել են, բայց մեր խնդիրն ու գործառույթն է, այդ խնդիրները մինիմալի հասցնելը և հետզհետե բոլոր խնդիրները լուծելը, ինչը և պատրաստվում ենք անել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սովորաբար, արդարադատության նախարարները մի քիչ խուսափում են շատ մտնել քրեակատարողական հիմնարկների դաշտ, հատկապես կնոջ համար այդ հարցում կան կաշկանդող հանգամանքներ, նախարարն ասաց. «Ես եղել եմ արդարադատության նախարարի տեղակալ, ով համակարգել է նաև այդ ոլորտը և բազմաթիվ այցեր են ունեցել բոլոր քրեակատարողական հիմնարկներ»:

Հարցին՝ ոնց է պատրաստում ՔԿՀ-ներում կարգուկանոն հաստատել, եթե խնդիրներ կան այդ գողական աշխարհում, նա ասաց. «Հիմա կոնկրետ դեղատոմս չեմ կարող ասել՝ այս խնդիրը լուծելու ենք այս եղանակով, բայց բոլոր խնդիրները պահանջում են համակարգային լուծում, իսկ համակարգային լուծումներ ունենք: Այդ խնդիրներից են արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ, պատժի կրման պայմանները, բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները: Վերջինս արդեն դուրս է արդարադատության նախարարության տիրույթից, գտնվում է առողջապահության նախարարության տիրույթում:

Ինչ վերաբերում է «զոն նայողների» ինստիտուտին եւ դրա դեմ պայքարին, Գալյանն ասաց. «Ես կարծում եմ՝ պատժի կրման պայմանները, որոնք հստակ սահմանված են օրենքով, պետք է պահպանվեն և մեր գործը պետք է լինի այն, որ այդ պայմաններից շեղում չլինի՝ անկախ անձի որևէ, այդ թվում, ենթադրյալ կարգավիճակից»:

Հարցին՝ դուք Հայաստանում «օրենքով գողերի» ցուցակ, ցանկ ունեք,նա պատասխանեց. «Այդ հարցի հասցեատերն էլ ես չեմ»: