ԿԸՀ-ն հաստատեց Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակը
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին նախատեսված ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու համար թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստացել է 9 քաղաքական ուժի առաջադրման փաստաթղթեր։
ԿԸՀ-ի տեղեկացմամբ, ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 11 ուժ, սակայն փաստաթղթեր ներկայացրել են 9-ը։ Դրանք են՝
․ «Համահայկական ճակատ» կուսակցություն
• «Հայրենիք» կուսակցություն
• «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները)
• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
• «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
• «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
• «Ժառանգություն» կուսակցություն
• «Ազգային առաջընթաց» կուսակցություն
• «Հանրապետություն» կուսակցություն
Առաջադրված ուժերի գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-17-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ԿԸՀ-ի հոկտեմբերի 18-ի նիստում վիճակահանությամբ նրանց կտրվեն ընտրացուցակների հերթական համարները։