«Հովիկ Աղազարյանի քրեական գործն այլ ճակատագիր կարո՞ղ էր ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանին «չէ» չասեր։ Կարծում եմ՝ աներկբա է։ Ձեզանից որ մեկի հեռախոսը վերցնեն, 15 հատ քրեական գործ կարող են հարուցել»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով․ «Արսեն Թորոսյանը քովիդի գործով հարցաքննվեց, սակայն զարգացում չեղավ, քանի որ նա լոյալ է Նիկոլ Փաշինյանին և օրը 30 հարցազրույց է տալիս՝ արդարացնելով նրա դիրքորոշումները։ ԱՆԻՖ-ի գործով ևս որևէ զարգացում տեղի չի ունենում»: «Պարո՛ն Աղազարյան, հրաժարվեիք էլի էդ մանդատից»,- խոսքն ուղղելով Աղազարյանին՝ շարունակեց Խամոյանը։