Օկուպացված Արցախում մեկնարկել են Ադրբեջան-Իրան համատեղ զորավարժությունները

Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել են Ադրբեջան-Իրան «Արազ-2025» համատեղ զորավարժությունները. դրանք տևելու են մինչև մայիսի 21-ը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության՝ զորավարժություններում ներգրավված անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան: Հանդիպում է կայացել զորավարժություններին մասնակցող անձնակազմերի ղեկավարների և երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը ներառում էր բրիֆինգ զորավարժության նպատակների, դրա սցենարի և վայրի, նախապատրաստական ​​գործընթացի, անվտանգության կանոնների և տարբեր փուլերում կատարվող խնդիրների վերաբերյալ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։