Search
Close this search box.

«Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին

Լրագրող նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Տիգրան Քոչարյանը ահազանգեց մի վտանգավոր երևույթի մասին, որ Հունգարիայի կառավարությունը Հայաստանից տարել է 100-ից ավելի երեխաների, պատրաստվում է ևս 1000 երեխայի տանել՝ իբր թե ճամբարներում ժամանակ անցկացնելու համար։ Խնդրին արձագանքեց նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Արցախցիներին ևս կոչ անելով զերծ մնալ այդպիսի վտանգավոր քայլից։
Իրականում բոլոր հայերը պետք է որ իմանան՝ Հունգարիան ակտիվ մասնակցում է պանթուրքիզմի ծրագրին, համարվում է Ադրբեջանի և Թուրքիայի սերտ դաշնակից, ամեն ինչով օգնում է Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի։ Հենց Հունգարիան տարիներ առաջ բաց թողեց Ռամիլ Սաֆարովին, ով դաժանաբար սպանել էր հայ սպային։
Լիովին համամիտ եմ Տիգրան Քոչարյանի հետ, որ Հունգարիայի մանկապատանեկան ճամբարներից Արցախցի երեխաները կարող են վերադառնալ հիվանդ կամ ինչ-որ թույներով վարակված, իսկ թե հետո ինչ կլինի ձեր երեխաների հետ, ինքներդ պատկերացրեք։
Սիրելի Արցախցիներ, օգնության մասին լուրեր լսելիս ուրախանալուց ու համաձայնելուց առաջ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար։
Ձեր երեխաների մի՛ ուղարկեք Հունգարիա, Անգլիա, Ալբանիա, Բելառուս և նման երկրներ, որովհետև դրանք նույն են, թե ուղարկեք Ադրբեջան»։