Ողջունում եմ ՀայաՔվեին Միասնության թևերի հետ բանակցությունները դադարեցնելու համար. Հովհաննես Իշխանյան

Հասարակակակն ակտիվիստ Հովհաննես Իշխանյան գրում է․

Ողջունում եմ ՀայաՔվեին Միասնության թևերի հետ բանակցությունները դադարեցնելու համար:
Հայաքվեն ստեղծվել է Արցախի և արցախցիների պաշտպանության համար, Արցախի անկման տրամաբանական շարունակությունը «Զանգեզուրի միջանցքն է», հետո՝ Երևանը:
Իսկ «Զանգեզուրի միջանցքը» գովաբանողների հետ Հայաքվեն անելիք չունի:
«Զանգեզուրի միջանցքը» կամ Թրիփը ոչ միայն ագարակցիներին, մեղրեցիներին և ամբողջ Սյունիքին ռմբակոծություն է խոստանում, այլև հայերի դեմ իրականացրած հանցագործություններն է ողջունում՝ հետ կանչելով միջազգային դատական հայցերը, և թույլատրում է կոշտ խտրականությունը արցախցիների ու հայերի դեմ, ինչպես նաև թիկունքից հարվածում է մեր բարեկամ հարևաններին:
«Զանգեզուրի միջանցքի» կամ Թրիփի 8-րդ հոդվածով է պայմանավորված նաև եկեղեցու դեմ ահաբեկչությունները:
«Զանգեզուրի միջանցքը» կամ Թրիփը հայ պատանդներին ցմահ Բաքվում պահելն է երաշխավորում:
Ստեղծված իրավիճակում կարելի է իրար պատրաստել Զանգեզուրի միջանցքը վիժեցնելուն, ոչ թե գովաբանելուն. դա նույնն է, եթե Արցախի հանձնումը գովաբանվի:
Հայաքվեն ամենահամգործակցող և ուրիշներին ամենահամերաշխ կազմակերպություններից է, դժվար է երևակայել այնպիսի թիմ, որն ի վիճակի չլինի նրա հետ համագործակցելու:
Կրկին ողջունում եմ Հայաքվեին, վստահ եմ, որ շարունակվելու է պատշաճ որոշումների կայացումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։