«Ես անկեղծորեն ողջունում եմ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։
Նրանք, ովքեր համապատասխանում են անհրաժեշտ պայմաններին և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ցանկալի լինեն»,- ասել է Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը դրական է գնահատել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը։