Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ-ին, ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Սակայն մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։