Երեկ՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանն իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: