Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ որպես անհայտ որոնվող 40-ամյա տղամարդու վարած «Mercedes»-ը հայտնաբերվել է Տեղ գյուղի ձորում, կողքին էլ՝ նրա մարմինը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ձորը գլորված ավտոմեքենա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները նշված վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, մի քանի մետր այն կողմ էլ՝ տղամարդու մարմին, ապա մեծ դժվարությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Դ.-ն է, ում որպես անհայտ որոնվող երեկվանից փնտրում էին հարազատները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։