Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ

Նոյեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըմ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքի 42-ամյա Վարինդե Ֆ.-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։