Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. փրկարարները բնակչի տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նրա մшրմինը

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս բնակավայրի Գայի փողոցի տներից մեկում, ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրհորը: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները նշված տան հողամասում փորված փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ 50-ամյա Ռոբերտ Վ.-ի դին: 
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: