Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։