Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Միտուշ Հ-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել թիվ 98 հասցեի երկաթե դարպասներին ու քարե պարսպին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միտուշ Հ-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բանկիչներ 28-ամյա Արամ Հ-ն, 27-ամյա Հովսեփ Մ-ն և 30-ամյա Գոռ Մ-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից Միտուշ Հ-ն գիտակցության չգալով մահացել է։