Հոկտեմբերի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ -Վորոնեժ — «Каспий» ավտոճանապարհի 204 կմ հատվածում 31-ամյա վարորդը, ով մեր տեղեկություններով ազգությամբ տաջիկ է «Mercedes G500» մակնիշի «О004УУ46» ռուսական համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի՝ 43, 38 և 34 տարեկան տղամարդիկ, տեղում մահացել են, իսկ ևս 3 հոգի՝ վարորդը, 34 և 36 տարեկան ուղևորները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։
Մահացածները և վիրավորներից 2-ը եղել են ազգությամբ հայեր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 35-ամյա Արսեն Թադևոսյանին: