Հոկտեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ: Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։




