Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ  Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։
Երևանում մարտի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 6-8 աստիճան։