Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 12-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12…+14 աստիճան։