Ոչ ոք չի լռեցնի մեր ձայնը, ոչ ոք չի լռեցնի Սամվել Կարապետյանի ձայնը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդամները հանդես են գալիս ուղերձով՝ խոսքի ազատության մասին:

«Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, այն հայելի է, առանց որի ժողովուրդը չի կարող տեսնել իշխանության սխալները ու շտկել դրանք:

Խոսքի ազատությունն է, որ հնարավորություն է տալիս ղեկավարներին՝ առաջնորդելու իրենց ժողովուրդներին, դեպի ցանկալի և լավ ապագա: Խոսքի ազատությունը մեր ինքնությունն ու եկեղեցին պահպանելու միջոց է, մեր հայ մնալու ճանապարհն է:

Այն շարժիչ ուժ է, որը տանում է դեպի ուժեղ տնտեսություն, խաղաղություն ու ուժեղ պետություն: Կարծիքները լռեցնելը թույլերի ճանապարհն է, իսկ մենք ուժեղ ենք, ոչ ոք չի լռեցնի մեր ձայնը, մեր ձայնը լսելի դարձրեք»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։