Ոչ մի կին չի թողնի, որ տղամարդ հսկիչը իրեն ստուգի

Երևանի հանրային տրանսպորտում ուղևորավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովում շարունակում է սուր քննարկումների առարկա դառնալ։ Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ելույթում խիստ քննադատությամբ է արձագանքել նախագծին՝ մատնանշելով դրա կիրառման ընթացքում հնարավոր անհասկանալի և անբարեկիրթ իրավիճակները։

Նա շեշտել է, որ շատ հաճախ ավտոբուսներում վալիդատորները չեն աշխատում, և այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես պետք է ստուգվի՝ ուղևորն իրապես վճարել է, թե ոչ։ Բացի այդ, Խաչատրյանը բարձրացրել է հսկիչների գործողությունների իրավաչափության և քաղաքացիների անձնական տարածքի հետ կապված հարցը։ «Առնվազն պետք է լինեն երկսեռ հսկիչներ, քանի որ ոչ մի կին չի ընդունի, որ իրեն ստուգի տղամարդ։ Այդ կնոջը ո՞ւր եք տանելու, որ ստուգեք։ Սա անընդունելի և խայտառակ մոտեցում է»,- նշել է պատգամավորը։
 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։