Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից։

Գրել է Մասիսի նախկին համայնքապետ, «Իմփիչմենթի» վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ,

Նախ և առաջ, ուզում եմ երախտիքի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այդ իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ և դրական արդյունք ունենալ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցի երեք օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը` չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության և նվիրումի համար և ասել, որ մեր պայքարը դեռ բազում՝ մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից։ Այո, մենք գիտեինք, որ ուղին, որով միասին որոշել ենք ընթանալ, հեշտ չէ։ Բայց այդ զրկանքներն ավելի քան իմաստալից են։ Ավելին ասեմ՝ առանց այդ զրկանքների որևէ արդյունք չէինք կարող ունենալ։ Դրանք այն դժվարություններն են, որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի ունենանք մեր երազանքի Հայրենիքը՝ ուժեղ և պատվարժան Հայաստանը։

Կրկին շնորհակալություն բոլորիդ աջակցության և սատարումի համար։

Առա՛ջ դեպի հաղթանակած Հայաստան։

Դավիթ Համբարձումյան

2026թ.»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։