ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք՝ գնում ենք պшտերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է, ՀՀ-ն ամեն օր ուժեղանալու է, առաջնորդում եմ այս շարժումը. Փաշինյան

Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու, Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք, գնում ենք պատերազմի, եթե չենք շարունակում, դա խաղաղություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, ՀՀ-ն է ամեն օրվա հետ ուժեղանալու, և ես առաջնորդում եմ այս շարժումը, ով համաձայն է, եկեք իմ հետևից:

Երբ որ մենք ասում ենք Արցախի Հանրապետություն, արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք: Չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա Եկեղեցում, լինի դա գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի:

Ես հստակ ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, և մնացածը՝ Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյանն ու մյուսները տեղավորվում են այս տրամաբանության տակ: Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- նշել է նա:

@armlife.lurer

Ղարաբաղի շարժումը եթե շարունակում ենք՝ գնում ենք պшտերազմի #lurer #Hayastan Armlife.am #news

♬ оригинальный звук — Armlife — Armlife

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։