Search
Close this search box.

«Ո՞ւմ դիմել՝ ղազախների՞ն, թե՞ հայերին»․ Զատուլին

Ռուսաստանը, Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո, մտադիր չէ օգնություն խնդրել ՀԱՊԿ-ի իր գործընկերներից։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար։ Ցանկանում եք ղազախների՞ն դիմել, թե՞ հայերին, ո՞ւմ: Դուք հիմար հարցեր եք տալիս»,- ասել է Զատուլինը: