Ո՞վ պետք է ներողություն խնդրի․ Զախարովա

Նրանք, ովքեր Ռուսաստանին մեղադրում են խաղաղ բնակիչներին հարվածելու մեջ, պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն միջազգային հանրությունից, ինչպես նաև Ռուսաստանից, այն բանից հետո, երբ ուկրաինական կողմն ինքը պարզաբանել է տեղի ունեցածի հանգամանքները: Սուր քննադատությամբ Արևմտյան երկրների և ուկրաինական իշխանությունների հասցեին հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Հարգելի՛ եվրոպացի առաջնորդներ, Զելենսկու խոսքերի հիման վրա, հապճեպ մեղադրանքներ տեղացին Ռուսաստանի գլխին։ Չհասկանալով իրավիճակը՝ հարձակվում եք Ռուսաստանի վրա, մեղադրում՝ առանց ամեն բան հստակ իմանալու։ Ուկրաինան կանանց ու երեխաներին սկսել է օգտագործել մեր դեմ, իսկ հիմա բոլորդ լռում եք։ Ես արդեն քանի անգամ անդրադարձել եմ այս հարցին, հիմա ամեն ինչ պարզ է, ինչո՞ւ եք ծածկում այս ամենը կամ լռում։ Անհիմն մեղադրանքներից հետո, ով պետք է ներողություն խնդրի»,- ասել է դիվանագետը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։