Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նշելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը և որ որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Ասում են՝ նա նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ՝ փոխարինելով Արամ Հովհաննիսյանին: Ղազարյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում:

Քիչ առաջ վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։