«Ո՞վ է որոշել վարորդի աշխատավարձից գանձել չվճարող ուղևորների գումարը»․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ավտոբուսի վարորդը վիճաբանում է քաղաքացիների հետ։ Պատճառն այն է, որ երիտասարդները փորձում են վճարել ուղեվարձը, սակայն վալիդատորը մերժում է։ Վարորդն էլ հրաժարվում է վարել ավտոբուսը՝ պատճառաբանելով, որ իրենից են պահում չվճարված գումարները։ Անդրադառնալով խնդրին՝ Քրիստինա Վարդանյանը գրել է․ «Ո՞վ է որոշել վարորդի աշխատավարձից գանձել չվճարող ուղեվորների գումարը և նման ցուցում տվել աշխատակիցներին։ Ի՞նչ է նշանակում նման ինքնիրավչությունը։ Նշվածը անօրեն պահանջ է թե «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, թե Երևանի քաղաքապետարանի կողմից։ Խնդրի մասին երեկ տեղեկացրել եմ պատասանատու փոխքաղաքապետ՝ Սուրեն Գրիգորյանին։ Կսպասեմ պատասխանի և կհանրայնացնեմ այն»։