Թուրքական «CNN TÜRK» հեռուստաալիքի լրատվական բաժնի տնօրեն Նիհաթ Ուլուդաղն անդրադարձել է տարածաշրջանում Իսրայելի նկրտումներին: Նա պնդել է, որ Իսրայելը ներկայումս անում է այն, ինչի համար բավականին լավ հիմք է դրել: Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը:
«Հոգեբանական պատերազմի տեխնիկաներով, «Mosad»-ի (Իսրայելի հետախուզական ծառայություն) գործակալներով և հետախույզներով նախ թիրախ հանդիսացող երկրի տնտեսությունն են փլուզում, հետո ստեղծում են քաղաքական անկայունություն և պառակտություններ մտցնում:
Այնտեղ էլ հասարակության արժեքային դատողությունները տարանջատում են միմյանցից ու մեկը մյուսին թշնամի դարձնում, և այսպես արդեն պատրաստ է օպերացիայի համար»,-ասել է նա:
Ուլուդաղը նշել է նաև, որ այդպես է եղել նախ Պաղեստինի Գազայի հատվածում, իսկ այժմ՝ Լիբանանում:
«Հերթում Սիրիան էլ կա, վտանգի տակ է նաև մեր ներքին ամրոցը: Քայլ առ քայլ իրականացվող ծրագիր կա»,-հավելել է նա:
Հեռուստաալիքի լրատվական բաժնի տնօրենը նշել է նաև, որ վերջին ամսիներին Թուրքիայում բազմաթիվ օպերացիաներ են իրականացվել «Mosad»-ի դեմ:
«Էրդողանն էլ է հայտարարել, որ Թուրքիայի ներքին ճակատը վտանգի տակ է»:
Ուլուդաղը նաև ընդգծել է, որ հասարակական միջադեպեր հրահրելու համար իսրայելական հատուկ ծառայության լրտեսների կողմից հաճախակի ընտրվող տարբերակը սոցիալական մեդիան է:
«Քաղաքացին չպետք է հավատա սոցիալական մեդիայում իր տեսած ամեն բանի: Սա շատ կարևոր է, քանի որ նպատակը հետևյալն է. ամրոցը դարձնել անպաշտպանունակ՝ խաղաղությունը փչացնելով և հասարակության մեջ եղած արժենքերը միմյանց նկատմամբ թշնամական դարձնելով»: