«Ո՞նց վճարեմ, ես սկի հացի փող չունեմ». քաղաքացի

Քաղաքացիները շարունակում են բոյկոտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի վճարելու 150 դրամ. «Կնստենք, կգնանք, չենք վճարի: Լսել եմ, որ հսկիչներ են լինելու տրանսպորտում, թող լինեն, թող տուգանեն, ես գումար չունեմ: Սկի հացի փող չունեմ,հիվանդ եմ, չեմ կարողանում գնալ բժշկի, ո՞նց վճարեմ»: