«Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի վրա ծախսել 900.000 դոլար»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի բարեկարգման վրա ծախսել 900.000$, կրկնակի անգամ տույապատել ու երևանցիներին մինչև մայրամուտ առաջարկել հանգիստ արևի ճառագայթների տակ… Ժամանակին կամուրջը նախագծողին ու կառուցողին, շահագործման հանձնելու օրը կանգնեցնում էին իրենց ստեղծագործության տակ։ Լավ կլիներ նույնը այս պուրակում և նոր ծառերով փոխարինված փողոցներում արվեր՝ 30 րոպե այստեղ հանգիստանան, կամ քայլեն փողոցով և տրանսպորտ սպասեն ստվերից զուրկ կանգառում…
Ընտրությունը վատատագույնի և վատի միջև է։ Հերթական դասական օրինակն է, ինչպես արգելված է կանաչապատել հարավային քաղաքները»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։