Ո՛չ, Հոկտեմբերի 27-ն ինձ համար բացահայտված չի, ահռելի գործ կա, գլխավոր դատախազը ևս խոստացել է

«Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որպեսզի այդ էջը փակվի։ Էջը փակել՝ չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման։ Լիահույս եմ, որ այս տարի կտեսնենք գոնե բացահայտման հնարավորություն։ Կան մարդիկ, որ ՀՀ-ում չեն, փախած են, բայց նրանք գոյություն ունեն»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատկան մարմինները պետք է ամեն ինչ անեն այդ մարդկանց հարցաքննելու համար։ «Փախուստի մեջ է նաև այն դատավորը, ով հիմնական վկաներին չլսելու հնարավորություն տվեց։ Դա պարոն Ուզունյանն է, ով լքել է Հայաստանը և ում պետք է օր առաջ տեսնենք հարցաքննվելիս։ Պետք է հասկանանք՝ ո՞վ հրահանգեց, որպեսզի կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից»,- ասաց Քոչարյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։