«Ամեն անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքի որևէ անդամ որևէ առնչություն չունենք որևէ ԲԿ-ի հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ «Ուիգմոր քլինիք»-ի վերաբերյալ հարցին։
«Կխնդրեմ, մինչև կբերեք որևէ ապացույց նման առնչության, այս հարցն այլևս մի տվեք: Ես չեմ կարող ամեն օր ժխտել մի բան, որը ժխտված է ու չկա ապացուցող բան»,– ասաց նա: