Մեր առաջիկա քաղաքական խնդիրներն կիրականանան,երբ հայությունը կձերբազատվի իր ներսի թշնամուց՝ ցեղի տականքից , ֆեյսբուքյան իր էջում գրում է <<Նժդեհյան Ցեղակրոն>> կուսակցության նախագահ՝ Գևորգ Հովսեփյանը՝ շնորհավորելով Ցեղակրոն Հայի տոնը։
Հունվարի 14-ը Նժդեհյան Ցեղակրոնների տոնն է, որը հին տոմարով հունվարի 1-ն է՝ Նժդեհի ծննդյան օրը՝ հին տոմարով: Եվս մեկ անգամ շնորհավորելով Մեծ Նժդեհի ծնունդը, շնորհավորում եմ Հայ Ցեղակրոնների տոնը` հիշեցնելով Ցեղակրոնության հավատամքից բխող մի քանի աքսիոմաներ, որոնցով ապրում է Հայ Ցեղակրոնը՝ Նժդեհյան Ցեղակրոնը:
-Ճանաչել Ցեղը, հավատալ Ցեղին, հաղորդվել Ցեղի հետ, զգալ Ցեղը, հնազանդվել Ցեղին:
-Ճանաչիր ցեղիդ թշնամիներին ամեն մի անունի ու ծպտումի տակ, ունենալով խորշանք ու ուժապաշտական վերաբերմունք դրանց նկատմամբ:
-Անընդունելի համարիր մեզանում գործող բոլոր հոսանքները և վարդապետությունները, պարտվողականությունը,կրավորական տառապանքը, սարսափի հոգեբանությունը, լալկանությունը, մտքի անիշխանականությունը, կրոնական անդենականությունը, դասակարգային և հարանվանական եսականությունը, քաղաքական աննպատականությունը, ազգասպան քարոզչությունը, ինքնամսխումի դրսևորումները և պայքարիր դրանց դեմ:
-Հետամուտ եղիր և տիրապետիր այն գիտություններին, արվեստներին և հմտություններին, որոնք կծառայեն Ցեղի հզորությանը ու հաղթանակին:
-Անձնական կամքի մշակությամբ սատարիր Հայ Ոգու հսկայացումին ու հաղթանակին: Իսկ որպես 10 պատվիրաններ, որոնք բխում են Ցեղակրոն Գաղափարախոսությունից, անհրաժեշտ է հիշել: Հիշի՝ր Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև Հայեր և գոյություն ունենք արարչագործության սկզբից: Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական բարձրավանդակն է, որին են հատուկ Հայի հոգեմարմնական գծերը՝ միայն Հայերինս է:
1. Ճանաչիր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա բարոյական օրենքները, եղիր հպարտ Հայ լինելուդ համար:
2. Հավատա Ազգիդ ուժին, կարողություններին:
3. Գիտցի՝ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
4. Քո երջանկությունը տես Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերիր հանուն դրա:
5. Եթե հարկ է՝ մեռիր, որ Ազգդ ապրի, մեռիր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:
6. Եղիր ուժեղ հոգով, մտքով և մարմնով:
7. Հայ մարդու հետ խոսիր Հայերեն:
8. Սերունդ տուր ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:
9. Մշտապես մտածիր նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզիր անձնական օրինակով:
10. Ուր էլ լինես, նյութական ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա հպատակն ու մարտիկը Ազգիդ:
Մեր առաջիկա քաղաքական խնդիրներն են՝
ա.Կառուցել Ազգային պետություն, հիմքում ունենալով Ազգային գաղափարաբանությունը:
բ. Հիմք ունենալով միակ լեգիտիմ փաստաթուղթը՝ անկախության հռչակագիրը, վերադարձնել երկրի հիմնական հարստությունները՝ հողը, ջուրը, ընդերքը, ստրատեգիական օբյեկտները իր միակ տիրոջը՝ ժողովրդին, կյանքի կոչելով բաց բաժնետիրական ընկերությունների և ժողովրդական շրջանառու հիմնադրամի գործունեության մշակույթը:
գ.Արցախյան խնդիրը Միասնական Հայկական հարցի մասնակի հատվածն է, որի լուծման հրամայականն ու նպատակները բխում են Հայ Տեսակին ի սկզբանե վիճակված գերնպատակ-առաքելությունից, և դրա իրագործման պայմանն է սեփական բնօրրանում՝ Հայկական Լեռնաշխարհում, Ազգային Ինքնության և հարատևման ապահովումը: Իսկ Արցախյան խնդրի նման <<լուծումը>> ժամանակավոր տեղատվություն է:
Այս ամենը կիրականանա, երբ Հայությունը կսկսի ամբողջականանալ իր ինքնության՝ Հայկականության շուրջ, անշուշտ իր Հայրենիքում և կսկսի տեսանելի դառնալ, երբ հայությունը կձերբազատվի իր ներսի թշնամուց՝ ցեղի տականքից: Եվ թող Արարչի Հայրական օրհնանքը և Վահագնի զորությունը ապավեն լինեն մեզ: ՙ
Հ.Գ Սիրելի հայրենակիցներ, ում կտեսնեք, ովքեր Նժդեհի անունից, Ցեղակրոնի լեզվով քարոզում են Հիտլեր ու ֆաշիզմ, իմացեք, որ դրանք նպատակամղված ու հատուկ ղեկավարվում են դրսից, հիմնականում մեզ թշնամի կառույցների միջոցով: Ովքեր կապկում են ֆաշիստական կարգախոսներն ու ժեստերը, իմացեք, որ դրանք արվում են ոչ հայրենասիրական մղումներով, այլ նեղ շահադիտական նպատակներով, ակնկալելով այս խնդրով մտահոգված Հայորդիների խոհական վերաբերմունքն ու անհանգստությունը, լսելու ձեր զայրույթի ու ըմբոստության խոսքը, նաև զզվանքի ու արհամարհանքի կարողությունը սրանց նմանների հանդեպ անխտիր:
<<Նժդեհյան Ցեղակրոն>> կուսակցության նախագահ՝ Գևորգ Հովսեփյան