Քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենա և տեղափոխել անհայտ ուղղությամբ: Տեղեկությունը ABC media-ին հայտնել է Նժդեհ Իսկանդարյանը:
Ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ վարորդները ՊԵԿ-ում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում, թե ինչ պատճառներով են տեղափոխել։ Արցախի պետնախարարը տեղի ունեցածը պայմանավորում է վերջին հանրահավաքով, և նշում, որ դրանից հետո նման դեպքերը հաճախակի են դարձել: Այսօր էլ Իսկանդարյանը զանգ է ստացել Աբովյանի քննչական կոմիտեում քննվող գործի առնչությամբ, որն, ըստ էության, 6 ամիս առաջ փակված է եղել:
Նա պատմել է, որ վարկով բեռնատարներ է ձեռք բերել, որոնք վարձով են տրված ու հենց այդ կազմակերպության դիմաց քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել, իր երկու մեքենաներն ու տղաներին տեղափոխել են ՊԵԿ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։