Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է «Հետք»–ի՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ հոդվածը։
«Վաղը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պատշաճ ՀԵՐՔՈՒՄ կտարածվի ներքոհիշյալ հրապարակման մասով՝ ներկայացնելով անհերքելի փաստարկներ եւ ապացուցողական բազա։
Քանի որ նյութում առկա են նաեւ ակնհայտ զրպարտչական ձեւակերպումներ՝ Ծառայության եւ նրա մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ, հնարավոր եմ համարում նաեւ դատական կարգով պատասխանատվության կանչելու գործընթացի նախաձեռնում Հետք լրատվականի եւ նյութի աղբյուր հանդիսացող՝ ՊՎԾ նախկին աշխատակցի նկատմամբ։
Հ.Գ. Հետք-ի գործընկերներին կոչ եմ անում մնալ «հետաքննող լրագրությանը» վայել՝ անաչառության եւ օբյեկտիվության շրջանակներում եւ առնվազն վերնագրի տեքստում եւ նյութի գլխագրում զերծ մնալ կողմնակալ, ապակողմնորոշող ձեւակերպումներից՝ հիմնված բացառապես Ծառայությունից ազատված, նախկին աշխատակցի «որակումների» վրա։
Շնորհակալություն»,– գրել է Պետրոսյանը։