Այն, ինչ մենք արեցինք, սիոնիստների համար նվազագույն պատիժն էր, ցանկացած ագրեսիայի մենք կոշտ կպատասխանենք։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Մենք չպետք է շտապենք, ցանկացած իրավիճակ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի արձագանքից առաջ»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է՝ «Ալ-Աքսայի փոթորիկը պաղեստինցիների օրինական արձագանքն է, Սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված յուրաքանչյուր հրթիռ ծառայություն է ողջ տարածաշրջանին, նահատակ Նասրալլան արդար պայքարի առաջնագծում էր»:
«Սիոնիստների և ամերիկացիների երազանքները ոչ այլ ինչ են, քան դատարկ պատրանքներ։ Այս վնասակար ծառը արմատախիլ է արվելու մեր տարածաշրջանից»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Դիմելով ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլլահին՝ Խամենին ասել է․ «շարունակեք պայքարը և մի հուսահատվեք»:
«Տարածաշրջանի երկրները ձգտում են խաղաղության և հանգստության, միակ խնդիրը օտարերկրյա ինտերվենցիան է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: