«Նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան». Վարազդատ Հարոյան

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից։ Նա հայտարարություն էր տարածել` նշելով, որ իր որոշման հիմքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է։

Հարոյանը նախօրեին հարցազրույց է տվել Championat.com-ին:

Հարցին, թե ինչ խնդիրներ է ունեցել Մելիքյանի հետ, նախկին պաշտպանն ասել է. «Չեմ ուզում մանրամասնել։ Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն՝ իմ հարազատ թիմ, բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա Եղիշե Մելիքյանի հետ: Ես նրան վաղուց էի ճանաչում: Շատերն ինձ ասում էին, որ մենք միասին չենք կարող աշխատել և այդպես էլ եղավ։ Ես այլևս նրա հետ չեմ աշխատի։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան»: Մելիքյանի պատճառով նաև հավաքականի՞ց հրաժարվեցիր հարցին՝ այսպես է արձագանքել. «Երկու շաբաթ առաջ ասացի, որ ուզում եմ ավարտել կարիերաս Հայաստանի ազգային հավաքականում, և այդպես էլ արեցի։ Դա կապված էր միայն մարզչի հետ։ Ես կարող էի երկար տարիներ օգնել ազգային հավաքականին, ինչպես արել եմ։ Անցկացրել եմ 92 խաղ, հավաքականին տվել եմ այն ամենը, ինչ կարող էի: Վերջին տարիներին եղել եմ ավագը։ Պարզապես ժամանակն էր ավարտել կարիերաս ազգային հավաքականում։ Թաքցնելու բան չկա. այս որոշումը կայացվել է մարզչի փոփոխությունից հետո»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։