Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՀԱՊԱԿ ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։