Այս պահին Երևանի առնվազն մի հատվածը էկոլոգիական աղետի մեջ է, այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Նուբարաշենի աղբավայրի ծուխը ծայրահեղ վտանգավոր է դրսում գտնվելու համար, առավել ևս՝ երեխաների համար։
Իշխանությունների անպատասխանատու վարքագիծը շարունակում է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար»,-նշել է Առաքելյանը։