Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանի «Գնդшկшհшրnւթյան պատ»-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել, վերնագրելով «Գնդակահարության պատ»։

«Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովո՛ւրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:

Բնականաբար՝ հայհոյանքներին առավել եւս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:

Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ չլինել, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնել:

Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։