Նովոսիբիրսկի օդանավակայանում թռիչքից ուշացած երկու հայ ուղևորներ միացրել են հրդեհային ազդանշանը, որից հետո կոտրել են ելքի դուռը և վազել թռիչքուղի՝ հետապնդելով ինքնաթիռին։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները:
Բրատսկի երկու բնակիչներ՝ 37-ամյա Անդրանիկ Տ-ն և նրա 42-ամյա ազգական Սպարտակ Տ-ն ինչ-ինչ պատճառներով բաց են թողել թռիչքը։ Տղամարդիկ որոշել են փորձել իրենց բախտը՝ օգտագործելով բոլոր միջոցները, սակայն նրանց անմիջապես բերման են ենթարկել:
Տղամարդկանց սպառնում է մինչև 5 հազար ռուբլու տուգանք։