Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոhեր և վիրավոր

Փետրվարի 11-ին՝ ժամը 21։13-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։