Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Համաձայն Երևանի քաղաքապետարանի կից նամակին, Նոր Նորքի 105 մանկապարտեզի անավարտ վերանորոգման համար քաղաքը վճարել է «Լիլանարմ» ՍՊԸ-ին պայմանագրի 75%-ը (222,164,999 ՀՀ դրամ): Շինարարական պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 297,415,703.74 ՀՀ դրամ:
Ավելին, քաղաքապետարանը պնդում է, որ աշխատում է «սեղմ ժամկետներում» Լիլանարմի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ, չնայած որ աշխատանքների ավարտի ժամկետից անցել է գրեթե 8 ամիս:
Երևանի քաղաքապետարանում անգործունակության մակարդակն ինքնին հանցագործութուն է, բայց իրականում կոռուպցիան է հիմնական մեղավորը, թե ինչու են Երևանում այդքան շատ նախագծեր աղետալի և ժամկետից շատ անց։