Նոր Խարբերդում տղամարդը սպառնացել է նռնшկներ պшյթեցնել

Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել: Պարզվել է՝ նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահել է մարտական նռնակներ և պահանջում է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա: Ոստիկանները մոտ 1,5 ժամ բանակցություններ են վարել, ինչից հետո հաջողվում է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին, ու բացատրական աշխատանքների շնորհիվ նռնակները հանձնել է ոստիկանության ծառայողներին: Նռնակները բարեհաջող վնասազերծելուց հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նարեկ Մ.-ն դրական է բնութագրվում հարազատների, հարևանների ու ընկերների կողմից և եղել է 44-օրյա պատերազմի մասնակից: