Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Մյանմայում. 5,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է մայրաքաղաք Նայպիդոյից 2 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմայի լրատվամիջոցներին:
Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։