Search
Close this search box.

Նոր տղեկություններ՝ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի մահվան դեպքից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ և վիրավորը թոքի մասում սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։