ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես էին ՔՊ-ականները փորձում hարձակվել Լևոն Քոչարյանի վրա

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին դուր չի եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը։

«Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան դու ես, չափերդ ճանաչի, այ տղա»,- ամբիոնից հայտարարեց Արշակյանը։

Իրավիճակն ԱԺ-ում լարվեց, նա Քոչարյանին դիմեց «արա Լևոն»-ով։

«Արա Լևոն, նստի տեղդ ու լսի, թե քեզ ինչ եմ ասում»,- հայտարարեց ՔՊ-ականը։

Նա սպառնաց, թե Լևոն Քոչարյանին դահլիճից դուրս կհանի ու կշպրտի։

«Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգի՛ստ»,- ասաց Արշակյանը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, պատգամավորները քաշքշեցին միմյանց։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։