Նոր տեղեկություններ՝ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքից

ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր, «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը գտել են տանը՝ մահվանից երեք օր անց։

ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշել է Ավդալյանը։